«Ծովասար Սևան» ընտանեկան հանգստի համալիրը գտնվում է Սևանա լճի ափին, Սևան - Գավառ ճանապարի 7-րդ կիլոմետրի վրա:
Համալիրի բացումը տեղի է ունեցել 2014 թվականին: Այն նախատեսված է բացառապես ընտանեկան հանգստի համար, և ընդգրկում է շուրջ 10 000ք/մ տարածք:
«Ծովասար» ընտանեկան հանգստի համալիրը հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ցանկացած ընտանիքի համար ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ հանգստի վայելքը կկրկնապատկեն պատշգամբներից դեպի Սևանա լիճ և դիմացի ափում գտնվող թերակղզին բացվող հրաշալի տեսարանը: